ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տեղն է դրել

Տեղն է դրել
17.01.2014 | 00:30

Որքան էլ ոչ անհայտ Ռուբեն Մասումյանը (Բենզին Ռուբո) պնդում է, որ «споткнулся, упал, очнулся - гипс». այն է` ոտքը սայթաքեց, ընկավ, ստացավ գանգուղեղային վնասվածք, տեղափոխվեց հիվանդանոց, լավացավ, դուրս գրվեց, այնքան էլ այդպես չէ ու, ըստ մեր աղբյուրների, հաշվեհարդար է իրականացվել նրա նկատմամբ` անցյալի ինչ-ինչ պատմությունների հետ կապված: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 28-ին Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը ոչ միայն զբաղվել է «յուր կոալիցիոն անառակ որդիների»` ԲՀԿ-ականների խնդրով, վերջիններիս խստիվ զգուշացնելով, թե շատ հեռուն գնացիք` կառավարությանը քննադատելու ձեր սրբազան արշավանքում, այլև Ս. Սարգսյանի հետ հանդիպել են Բենզին Ռուբոյի բարձրաստիճան հովանավորները, բողոքել նույնքան բարձրաստիճան մի քանիսից և ասել, որ եթե նրանք չզգուշացվեն, և մեղավորները չպատժվեն, իրենք ստիպված կլինեն համարժեք պատասխան տալ նրանց:
Նախորդ օրը Ռուբեն Մասումյանի` իր «ընկնելու» և «կանգնելու» մասին միֆոլոգիան եկավ ասելու, որ կողմերը «տեղն են դրվել» Սերժ Սարգսյանի «կողմից»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ